|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Եվրամիության 27 անդամ երկրների ներկայացուցիչները երեկ Բրյուսելում քաղաքական համաձայնության են եկել ԵՄ ներմուծվող սիրիական նավթի էմբարգոյի հարցում. հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:
Հաջորդ շաբաթ ԵՄ խորհուրդը պետք է հավանություն տա այդ, նաեւ այլ պատժամիջոցների` սիրիացի մի շարք պաշտոնյաների, ընկերությունների նկատմամբ, նաեւ Եվրոպական ներդրումային բանկի գծով Սիրիային տրամադրվող տեխնիկական օգնությունը սառեցնելու վերաբերյալ:
Սիրիացի պաշտոնյաների ցուցակում, որոնց մուտքը ԵՄ արգելված է, եւ որոնց բանկային ակտիվները Եվրոպայում սառեցված են, արդեն 35 անուն կա: «Սեւ ցուցակում» են Սիրիայի ուժային կառույցների հետ համագործակցող 4 սիրիական ընկերություններ: Եվրամիությունը նաեւ արգելք է դրել Սիրիային զենք մատակարարելու վրա եւ դադարեցրել է երկկողմ համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը: