|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Էկվադորը պատրաստ է քննարկել Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչման հարցը. տեղեկացնում է netgazeti.ge կայքը` վկայակոչելով էկվադորյան La Hora Nacional էլեկտրոնային լրատվամիջոցը:
«Վրաստանը եւ ԱՄՆ-ը չեն հարգում Աբխազիայի ու Հարավային Օսիայի` ազատ ու ինքնիշխան պետություն լինելու իրավունքներն ու ցանկությունները»,- նշել է էկվադորյան պարբերականը:
Վրաստանի արտգործնախարարությունից netgazeti.ge-ին հայտնել են, որ այդ կապակցությամբ դեռ չեն պատրաստվում որեւէ մեկնաբանություն անել։
Մինչ օրս Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել են Ռուսաստանի Դաշնությունը, Նիկարագուան, Վենեսուելան եւ Նաուրուն: Իսկ Վանուատուն ճանաչել է միայն Աբխազիայի անկախությունը: