|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր` առավոտյան ժամը 4-ի սահմաններում, Մոսկվայի Բեսկուդնիկովսկի բուլվարում անհայտ անձինք հարձակում են գործել հայազգի տղայի եւ նրա ընկերուհու վրա:
30-ամյա Կարեն Հարությունյանն ու 23-ամյա Յուլիա Պերերվան քայլում էին փողոցով, երբ հանցագործները սկսել են կրակել նրանց ուղղությամբ. հայտնում է Life News-ը:
Միջադեպի հետևանքով երեք փամփուշտ հայտնվել է Հարությունյանի գլխում, վնասվել են նաև նրա ձեռքն ու կրծքավանդակը: Աղջիկը վնասվածքներ է ստացել գլխի, որովայնի և կոնքի հատվածներում: