|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Մեդիա-Տրեստ» ընկերության լրագրողներ Դմիտրի Շերբանովն ու Դմիտրի Վլասովը, ովքեր Կիպրոսի ոստիկանության կողմից ձերբակալվել էին չթույլատրված տեսանկարահանումներ անելու համար, ազատ են արձակվել. հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Սակայն նրանց գործընկերներն ու բարեկամներն անհայտ պատճառներով չեն կարողանում կապ հաստատել նրանց հետ: «Մեր երկու աշխատակիցների հեռախոսներն էլ աշխատում են, բայց նրանք չեն պատասխանում զանգերին»,- ասել է «Մեդիա-Տրեստի» մամուլի պատասխանատու Աննա Կուդինովան:
Նա տեղեկացրել է նաեւ, որ ռուսական դեսպանատնից իրենց պաշտոնապես տեղեկացրել են, որ լրագրողներն ազատ են արձակվել: «Նկատի ունենալով այն, թե մեր լրագրողներն ինչ նյութ էին պատրաստում` նրանց դեմ ցանկացած սադրիչ քայլը չի բացառվում»,- հավելել է Կուդինովան:
Ռուս լրագրողներ Շերբանովն ու Վլասովը հետաքննական տեսանյութ են պատրաստելիս եղել Լիմասոլ քաղաքում: Ոստիկանները նրանցից պահանջել են նախ ջնջել նկարահանված նյութերը, այնուհետեւ տեղափոխել ոստիկանական բաժանմունք: