|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երեկ հայտարարել է, որ միջուկային խնդրի լուծման` Ռուսաստանի առաջարկած տարբերակն ընդունելի է իր երկրի համար. հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Իրանի Իսլամական Հանրապետությունն ընդունում է ռուսական` «քայլ առ քայլ» լուծման տարբերակը եւ պատրաստ է սկսել այս ոլորտում համագործակցությունը»,- նշված է Ահմադինեժադի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ երեկվա հանդիպումից հետո:
Պատրուշեւը իրանական իշխանությունների հետ սկսել է բանակցել ցերեկը եւ դեռեւս այդ ժամանակ հայտնել է հաջողություն ունենալու մասին:
«Մենք խոսել ենք բազմակողմանի համագործակցության մասին: Եվ, մասնավորապես, խոսել ենք իրանական միջուկային հիմնախնդրի մասին: ... Բանակցությունները բացառիկ արդյունավետ են»,- ասել էր նա: