|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վանաձորի քաղաքային գերեզմանատանը հայտնաբերվել է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Արամ Գրիգորյանի դիակը` քունքային շրջանում հրազենային վնասվածքով:
Ինչպես «Երկիր»-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, նախնական տվյալներով` նա ինքնասպանություն է գործել իրեն ամրակցված հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակով: Դեպքի վայրում հայտնաբերվել և առգրավվել է հաշվեցուցակային ատրճանակը և մեկ պարկուճ: Գրիգորյանի` գերեզմանատան մոտ կանգնեցված անձնական օգտագործման ավտոմեքենայում հայտնաբերվել է գրություն, որում նշված է եղել, որ իր մահվան մեջ պետք չէ որևէ մեկին մեղադրել:
Սոնա Տռուզյանը նաև տեղեկացրեց, որ հարուցվել է քրեական գործ ՔՕ 110-րդ հոդվածի «Ինքնասպանության հասցնելը» հատկանիշներով: Նախաքննությունն իրականացնում է Հատուկ քննչական ծառայությունը:
Արամ Գրիգորյանը ծնվել էր 1974 թվականին, ամուսնացած էր, ուներ 3 անչափահաս երեխա: