|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այն բանի հավանականությունը, որ ԱՄՆ տնտեսությանը «կրկնակի ռեցեսիա» է սպառնում 30 տոկոս է: Նման եզրակացության են հանգել փորձագետները USA Today թերթին տված հարցազրույցում:
Կիրակի օրը հրապարակված հոդվածում թերթը ներկայացրել է 93 առաջատար ֆինանսական փորձագետների եռամսյակային վերալուծությունները: Դրանց համաձայն` երկրորդ տնտեսական անկման շանսերը մեծ են, ավելին` եթե դա տեղի ունենա, հետեւանքները 2 անգամ ավելի վատը կլինեն, քան 2008-ին սկսված ֆինանսական ճգնաժամինն էին:
Փորձագետները նաեւ կանխատեսում են, որ տնտեսության վիճակն ավելի դանդաղ կբարելավվի, քան նախկինում. նրանք խոսում են առավելագույնը 2,5 տոկոս աճի մասին` ապրիլին սպասվող 3,1 տոկոսի փոխարեն: