|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն օրերս եղել է իր հայրենի շրջանում`Գավառում, և հանդիպել տեղական մի քանի պաշտոնյաների հետ: Համաձայն «Ժողովուրդի» տեղեկությունների` պատգամավորի այցելության նպատակը եղել է այն, որ տեղական պաշտոնյաներն առաջիկա խորհրդարանական ընտրություններում աջակցեն իրեն: Բանակցություններն ընթացել են, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, ոչ մի պաշտոնյա Արզաքանցյանին որևէ խոստում չի տվել: Պատճառն այն է, որ Արզաքանցյանը Գավառում նման սրտացավությամբ հյուրընկալվում է հիմնականում համապետական ընտրություններից առաջ: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների`այս անգամ «Գրեյթ վելլի» սեփականատերը պատրաստվում է ավելի լայն բացել իր գրպանները`պատգամավորական մանդատ ստանալու համար: Քանի որ Արզաքանցյանը երբևիցե մեր հեռախոսազանգերին չի պատասխանում, ուստի տեղեկությունը փորձեցինք ճշտել նրան պատկանող «Գրեյթ վելլի» ընկերությունից: Միացանք խանութի աշխատակցուհուն, որն ասաց, թե բոլորն արձակուրդի մեջ են: