|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Մայրաքաղաքային ոստիկանությունը ստուգում է անանուն հաղորդագրությունը, ըստ որի` մոսկովյան մետրոպոլիտենում պայթյուն է տեղի ունենալու. այս մասին տեղեկացնում է Lifenews.ru կայքը:
Ահաբեկչության նախազգուշացումով Շերեմետևոյի օդանավակայանի ադմինիստրացիայի փոստին երեկ նամակ է ուղարկվել: Անհայտ ուղարկողը հատուկ ծառայության մարմիններին երկու օրից քիչ ավել ժամանակ է տվել` ահաբեկչին չեզոքացնելու համար: Նամակում ասված է, որ մահապարտը վայրէջք է կատարելու հենց այս օդանավակայանում: նշված է նաեւ մահապարտի անուն ազգանունը, վայրէջքի ժամը և ահաբեկչության «օբյեկտը»` մոսկովյան մետրոն:
«Ռուսաստան վայրէջք կկատարի Օմար Սալախ անունով մարդ` օգոստոսի 11-ին, ժամը 17.00-ին: Նշված ժամը համընկնում է համար 415 թվերթի հետ` Ստամբուլ-Շերեմետեւո»,- ասված է նամակում:
Մայրաքաղաքային գետնանցումի բոլոր հերթապահ մարմիններին գիշերը ուղարկվել են նախապատրաստվող ահաբեկչության մասին ինֆորմացիա պարունակող հեռագրեր: