|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ըստ ոչ պաշտոնական վարկածի, որն առաջ է քաշում կայքը, մեքենան, որում գտնվել են մարզիչները, բախվել է տաքսուն, որի վարորդը կրակել է մարզիչների վրա, մինչդեռ ըստ Արգենտինական Telam գործակալության տվյալների` մարզիչների վրա կրակել է ոչ թե վարորդը, այլ տաքսու ուղևորներից մեկը, որի հետ մարզիչները վեճի են բռնկվել: Սկզբում նա կրակել է Դավիթ Մելոյանի դեմքին, իսկ հայրը սպանվել է որդուն օգնություն ցույց տալու ժամանակ: Դավիթ և Մանվել մելոյանները մահացել են հիվանդանոցում:
Դեպքից հետո մարդասպանն անհետացել է:
Նշենք, որ հայ մարզիչները Գվատեմալայում աշխատում էին 1999 թվականից: