|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մայրաքաղաքում շարունակվելու է անօրինական կամ հողի վարձակալության պայմանագրի ժամկետը լրացած այն կրպակների եւ տաղավարների ապամոնտաժումը, որոնք տեղկայված են Կենտրոն վարչական շրջանի կենտրոնական փողոցներում եւ Կենտրոն մտնող այլ կենտրոնական փողոցներում:
Վարձակալության ժամկետները չլրացած, վարձակալության պայմանագրերի առկայության դեպքում կքննարկվեն այլընտրանքային տարբերակներ:
Գործող պայմանագրերի ժամկետները չեն երկարձգվելու:
Երեւան քաղաքում նոր կրպակների կամ տաղավարների համար հողատարածքներ չեն տրամադրվելու, բացառությամբ մամուլի կրպակների:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքի տարբեր փողոցներում կրպակներ ունեցող քաղաքացիները իրենց դժգոհությունն էին հայտնել քաղաքապետարանի այս որոշման առնչությամբ եւ բողոքի ակցիաներ կազմակերպել Երեւանի քաղաքապետարանի առջեւ: