|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայում երկու հարեւանների երեխաների միջեւ սկսված հերթական կռիվն այս անգամ արյունահեղությամբ է ավարտվել. «թեժ կռվի» ընթացքում սպանվել է 5 եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 12 մարդ
Դեպքը տեղի է ունեցել Շանլըուրֆայում: Շահին եւ Փեսեն ընտանիքներում երեխաների վեճին խառնվել են մեծահասակները եւ հնարավոր բոլոր տեսակի զենքերով` ինքնաձիգներով եւ ատրճանակներով «հաշիվ են մաքրել», ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել արյունահեղությունը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սպանվածները նույն ընտանիքից են, չի բացառվում, որ վեճը կշարունակվի եւ ընտանիքի մնացած անդամները կփորձեն վրեժ լուծել սպանվածների համար: