|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երեկ ոստիկանության Անիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Իսահակյան-Լուսաղբյուր գյուղերի երկաթուղային գծի հատվածում էլեկտրագնացքի տակ մարդ է ընկել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 11.20-ի սահմաններում, գնացքի մեքենավար, 56-ամյա Արկադի Բ.-ի և նրա օգնական, 55-ամյա Արմեն Պ.-ի վարած Երևան-Գյումրի մարդատար գնացքը, թիվ 8 պիկետում` Լուսաղբյուր գյուղի դիմաց, հարվածել է 17-ամյա Վալտեր Գալստյանին, որը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Կատարվում է նախաքննություն: