|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
France 24 հեռուստաընկերությունը սկսել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավարության ուղիղ հեռարձակումը: Մուբարաքին դատարանի դահլիճ են բերել պատգարակի վրա, որի վրայից նա չի կարողացել իջնել: Նրան ուղեկցել են որդիները, ում նույնպես մեղադրում են սպանությունների և կոռուպցիայի մեջ:
Ոստիկանության ակադեմիայի մոտ սկսվել են բախումներ Մուբարաքի կողմնակիցների և հակառակորդների միջև: Միայն ոստիկանության և իրավապահների միջամտությունից հետո է հնարավոր դարձել խուսափել ավելի լուրջ բախումներից: Մուբարաքին դատարանի դահլիճ են բերել ուղղաթիռով: