|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այս գիշեր կոալիցիայի օդուժը ռմբակոծել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին: Առնվազն 10 հզոր պայթյուն է գրանցվել երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի կեցավայրի մոտակայքում եւ քաղաքի կենտրոնում. տեղեկացնում է Press TV-ն:
Համարվում է, որ հարձակման թիրախը Ջամահիրիայի առաջնորդն է եղել: Այս պահին զոհերի ու ավերածությունների մասին ստույգ տեղեկություններ չկան:
ՆԱՏՕ-ի օդուժը, սկսած մարտի 19-ից, համարյա ամեն օր ռմբակոծում է Լիբիայի կառավարական ռազմական օբյեկտները, սակայն հիմնականում տուժում են խաղաղ բնակիչները: