|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Սերբական կողմից եկած մի խումբ զինված անձինք երեկ հարձակվել են Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղարար ուժերի (KFOR) հսկիչ անցակետի վրա եւ հրդեհել այն:
Ինչպես տեղեկացնում է mignews.com-ը, KFOR տարածած հաղորդագրությունից պարզ չէ` զոհեր եղե՞լ են, խաղաղարարները պատասխան կրակ բացե՞լ են, թե՞ ոչ, սակայն նշվում է, որ լրացուցիչ ուժեր են կենտրոնացվել անցակետում:
Սերբ ականատեսների խոսքերով`տասնյակ դիմակավոր մարդիկ` զինված բեյսբոլի մահակներով, կացիններով եւ դյուրավառ հեղուկով շշերով, այրել են սահմանային անցակետը:
Տեղեկություններ կան նաեւ, որ հարձակման են ենթարկվել Բելգրադի տեղեկատվական գործակալություններից մեկի լրագրողները: Բացի այդ` Կոսովոյում այրել են միջազգային առաքելությունների պատկանող ավտոմեքենաներ: