|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակիցները Արմավիրի մարզի խանութներում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերել:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ խանութներում վաճառվում էին առանց արտադրության տարեթվի, պահպանման ժամկետի, հայերեն մակնշման եւ արտադրողի վերաբերյալ տեղեկատվության մի շարք պարենային եւ սպառողական ապրանքներ, մասնավորապես` սառեցված հավ, նրբերշիկ, թխվածքաբլիթներ, խմորեղեն, մակարոնեղեն եւ այլն:
Հանձնաժողովը հսկիչ գնման միջոցով ձեռք է բերել վերոնշյալ բոլոր ապրանքատեսակները: Փաստերի հետ կապված` կկատարվեն վերլուծություններ: