|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի պատվիրակությունը` Մուրադ Փափազյանի եւ Ռիշար Անանյանի գլխավորությամբ, այցելել է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության նախկին առաջին քարտուղար Ֆրանսուա Հոլանդին եւ հայ համայնքի աջակցությունը հայտնել նրա թեկնածությանը առաջիկա նախագահական ընտրություններում:
Ինչպես տեղեկացնում են ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի ԿԿ գրասենյակից, այդ ընտրությունը պայմանավորված է նրանով, որ Հոլանդը մշտապես աջակցել է Հայ դատին, հանդես եկել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրենք ընդունելու պահանջով, չի անտեսել նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: