|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երեկ Շիրակի մարզի «Գյումրի գարեջուր» ՓԲԸ-ի տնօրեն Սանոսյանից տեղեկատվություն է ստացվել, որ իրենց աշխատակցի ձեռքը մնացել է հաստոցի դետալների միջև և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է «Արտակարգ ալիքը», տեղում պարզվել է, որ ածիկի արտադրամասում կոյուղու մաքրման աշխատանքների ժամանակ 1987թ. ծնված Ա.Սարգսյանի ձեռքը խցանվել է կոյուղու խողովակի մեջ: Փրկարարների օգնությամբ տուժածի ձեռքն անվնաս հանվել է կոյուղագծից: Շտապօգնության բժիշկները տուժածին ցուցաբերվել են առաջին բուժօգնությունը: