|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի ՀՀ հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերի եւ իշխող կոալիցիայի հանդիպմանը ՕԵԿ-ից երեկ ոչ ոք ներկա չէր: Ֆիշերի հետ հանդիպմանը մասնակցում էին միայն ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները:
Իշխանական մեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ նախօրեին կոալիցիոն բոլոր խմբակցություններին զգուշացվել է Ֆիշերի հետ հանդիպման մասին: Ըստ նույն աղբյուրների, սակայն, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը մոռացել է այդ մասին զգուշացնել խմբակցության պատգամավորներին:
Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ երբ այդ մասին իմացել է ՕԵԿ նախագահ, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը, խիստ բարկացել է Բիշարյանի վրա: Վերջինս էլ երեկ երեկոյան ժամը 19-ին ՕԵԿ-ական պատգամավոր Գագիկ Բաղդասարյանին ուղարկել է Ֆիշերի մոտ հյուրանոց: Ֆիշերը, բնականաբար, խիստ զարմացել է, բայց ընդունել է պատգամավորին: