|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ըստ կանխատեսումների` ընթացիկ տարում Ռուսաստանից կապիտալների արտահոսքը կկազմի 35 մլրդ դոլար: «2010 թ. երկրից զուտ արտահոսքը կազմել է 27 մլրդ դոլար, 2009-ին` 44 մլրդ դոլար: Այդ միտումը շարունակվում է նաեւ 2011-ին, եւ ըստ կանխատեսումների` կկազմի մոտ 35 մլրդ դոլար»,- Երեւան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ ասաց Ռուսաստանյան բանկային ասոցիացիայի վերլուծական դեպարտամենտի տեղակալ Սերգեյ Գրիգորյանը:
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն էլ նշեց, որ կապիտալի արտահոսքի խնդիր ունեն նաև հարևան հանրապետությունները: «Մոտ 400 մլն դոլարի կապիտալ ամեն տարի Հայաստանից Վրաստան է արտահոսում, որից 100 մլն դոլարը բաժին է ընկնում Վրաստանում հանգստանալու մեկնող զբոսաշրջիկներին, իսկ 300 մլն դոլարը բիզնես-կապիտալն է»,- ասաց նա: