|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Մեր տեղեկություններով, հունիսի 3-ին Աշտարակի Մուղնի գյուղի Սուրբ Գեւորգ եկեղեցում տեղի է ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլի եւ Մարիա Սադոյանի հարսանեկան արարողությունը:
Մարիա Սադոյանը զբաղեցնում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հաղորդակցության հարցերով ղեկավարի պաշտոնը: Չարլզի եւ Մարիայի հարսանեկան արարողությունն անցկացվել է հայկական ծիսակարգով: Արարողությանը ներկա էին փեսայի եւ հարսնացուի ընտանիքի անդամները եւ ամենամերձավոր անձինք: Դեսպանը Հայաստանում իր առաքելությունը ավարտելու է այս տարվա դեկտեմբերին, որից հետո նա իր կնոջ հետ կվերադառնա Մեծ Բրիտանիա: