|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում այսօր մեկնարկել է «Դինամիկ համակարգեր, ոչ գծային վերլուծություն եւ դրանց կիրառումները» թեմայով միջազգային գիտաժողովը։
Արցախի նախագահ Բակո Սահակյանն իր ուղերձում ողջունել է այն փաստը, որ միջոցառումը կազմակերպվել է Արցախի, Հայաստանի եւ Սփյուռքի համատեղ ուժերով` պետական ու մասնավոր հատվածների ջանքերի համադրմամբ:
«Նման փոխգործակցությունն արդի պայմաններում գիտությանը սատարելու լավագույն տարբերակներից մեկն է եւ դրականորեն է ազդում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդման վրա»,- շեշտել է նա: