|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Լեոնարդո դա Վինչիի կորած նկարը հայտնաբերվել է եւ աճուրդում կվաճառվի նոյեմբեր ամսին` Անգլիայի ազգային պատկերասրահում:
Նկարը կոչվում է «Սալվատոր Մունդի»` աշխարհի փրկիչ, եւ պատկերում է Քրիստոսին:
Դա Վինչիի ստեղծագործությունը պատկանել է Անգլիայի թագավոր Կարլ Առաջինին, ապա դրա սեփականատերն է դարձել Բուկինգհեմի դուքսը:
Երկար ժամանակ հայտնի չէր, թե որտեղ է նկարը: Անցյալ տարի հայտնաբերվելով` այն վերանորոգվել է, եւ մասնագետները հաստատել են, որ իրական դա Վինչի է:
Նկարի նախնական արժեքը 120 միլիոն ֆունտ է: