|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Չնայած Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը շաբաթ օրը մեր թղթակցին ասել էր , որ ինքը հրաժարական տալ չի պատրաստվում և իր հրաժարականի մասին լուրերը որակել էր «բանասիրության ոլորտից», այսօր պարզվեց, որ նա կառավարության ղեկավարին ներկայացրել է թե’ արձակուրդի գնալու, թե’ աշխատանքից ազատվելու դիմումներ:
«Արձակուրդի գնալու վերաբերյալ նրա դիմումը բավարարվել է, իսկ աշխատանքից ազատվելու դիմումը կքննարկվի կառավարության նիստում` Արամ Քոչարյանի` արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո»,- ասաց ՀՀ վարչապետի օգնական Արամ Անանյանը: