|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը երեկ հրապարակել է վերջնական վճիռը «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» գործով` գտնելով, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը` խղճի եւ կրոնի ազատության վերաբերյալ: Վահան Բայաթյանը Եհովայի վկա է, որը 2001-ին հրաժարվել է զինծառայությունից եւ դրա համար ազատազրկվել:
ՄԻԵԴ կայքում հրապարակված վճռի համաձայն` Մեծ պալատը կասկածից վեր է համարել, որ զինծառայությունից հրաժարումը պայմանավորված էր նրա կրոնական հայացքներով, եւ վճռել էր, որ ՀՀ-ն պետք է Բայաթյանին վճարի 10 հազար եվրո` իբրեւ ոչ նյութական վնասի փոխհատուցում, եւ եւս 10 հազար եվրո` ծախսերի փոխհատուցում:
Դատավոր Ալվինա Գյուլումյանը հատուկ կարծիք է հայտնել, որ կցված է վճռին: