|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Առաջիկայում խորհրդարանական լսումներ կկազմակերպվեն` նվիրված արտագաղթի խնդիրներին: Այս մասին Գյումրիում հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Հարցին, թե ի՞նչ է պատրաստվում ԱԺ-ն ձեռնարկել արտագաղթը կանխելու կամ ծավալները նվազեցնելու համար, ԱԺ խոսնակը պատասխանել է. «Մտավորականները վերջերս գրավոր դժգոհություն հայտնեցին այս կապակցությամբ: Մենք մտադիր ենք կազմակերպել լսումներ ԱԺ-ում, պատրաստ ենք մեր հնարավությունները ներդնել, կառավարության հետ միասին լուծել այդ ցավոտ խնդիրը»:
Հովիկ Աբրահամյանն կարծիք է հայտնել, որ հնարավոր չէ այդ հարցը միանգամից լուծել, բայց, ըստ նրա, հնարավոր է մեղմել իրավիճակը. «Պատճառը սոցիալականն է, պետք է սոցիալական լարվածությունը մեղմել, աշխատատեղեր ստեղծել»: