|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Արցախի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրապետությունում տոնական միջոցառումների նախապատրաստման ու անցկացման հետ կապված հարցեր:
Բակո Սահակյանը հանձնաժողովի անդամներին հանձնարարել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները նախատեսված միջոցառումները հաստատված ծրագրին համապատասխան կազմակերպելու եւ անցկացնելու ուղղությամբ: