|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արդեն հայտնի են Արարատ եւ Արտաշատ քաղաքների նոր քաղաքապետերի անունները: Երկու քաղաքներում էլ վերընտրվել են գործող քաղաքապետերը, Արարատում` 5.259 ձայնով Աբրահամ Բաբայանը, Արտաշատում` 6.931 ձայնով Գագիկ Մուրադյանը:
Գագիկ Մուրադյանի միակ մրցակից Քաջո Գրիգորյանը հավաքել է ընդամենը 268 ձայն:
Արարատում ընտրության նախօրեին ինքնաբացարկ էր հայտնել գործող քաղաքապետի միակ մրցակիցը` Արարատի նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանը: Նա իր կողմնակիցներին կոչ էր արել չմասնակցել ընտրություններին, քանի որ, թեկնածուի համոզմամբ, ընտրապայքարը Արարատում անցել էր Ընտրական օրենսգրքի կոպիտ խախտումներով, եւ ընտրարշավն անցել էր ոչ հավասար պայմաններում:
Չնայած այս կոչին` Հակոբ Թովմասյանի օգտին քվեարկել է 230 հոգի: