|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքայի Ազգային Մեծ ժողովի (ԹԱՄԺ) 26-րդ նախագահ է ընտրվել Ջեմիլ Չիչեքը, ով ստացել է քվեարկությանը մասնակցած 375 պատգամավորներից 322-ի ձայները:
ԹԱՄԺ ղեկավարի պաշտոնին հավակնում էին «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից Ջեմիլ Չիչեքը եւ Զելքիֆ Քազդալը, իսկ Ժողովրդահանրապետական կուսակցությունից` Թունջա Թոսքայը:
CNNturk-ի փոխանցմամբ` Քազդալի ինքնաբացարկ հայտարարելուց հետո պայքարն ընթացել է երկու թեկնածուների միջեւ, եւ ի վերջո, հաղթանակ է տոնել իշխող կուսակցության ներկայացուցիչը: