|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Արգենտինայում մեկնարկեց Ամերիկայի գավաթի 44-րդ խաղարկությունը:
Բացման խաղում մրցեցին Արգենտինայի և Բոլիվիայի հավաքականները:
Առաջինը հաշիվը բացեցին հյուրերը. անկյունայինի խաղարկումից հետո կրունկով գոլի հեղինակ դարձավ Ռոխաս Էդիվալդոն: Արգենտինայի ազգային հավաքականը հաշիվը կարողացավ հավասարեցնել Կուն Ագուերոյի անհատական վարպետության շնորհիվ: Մարադոնայի փեսան 76-րդ րոպեին գեղեցիկ հարվածով փրկեց իր հավաքականին:
Հանդիպման մնացած ժամանակահատվածում գոլեր այդպես էլ չգրանցվեցին:
Այսօր կեսգիշերին կմրցեն Կոլումբիան և Կոստա Ռիկան: