|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Պետական գույքի կառավարման վարչության մեր աղբյուրներն ահազանգում են, որ նորանշանակ պետը` ԱԺ նախկին պատգամավոր Արման Սահակյանը, պարզապես հայտնվել է անելանելի իրավիճակում:
Մասնագիտությամբ ռեժիսոր Սահակյանը չի կարողանում ինքնուրույն կողմնորոշվել իր նոր աշխատանքում, քանի որ առնչություն ունի թվերի հետ: Ու Սահակյանին օգնելու են գալիս նրա ընտանիքի անդամները` հոր` Գալուստ Սահակյանի գլխավորությամբ, եւ անգամ հոր վարորդը:
Արման Սահակյանը թերթի հետ հեռախոսազրույցում, սակայն, հերքեց այս տեղեկությունները: Ասաց, որ ինքը, բացի ռեժիսորական կրթությունց, սովորել է նաեւ Պետական կառավարման ակադեմիայում: Ավելին` երկար տարիներ աշխատել է բարձր պաշտոններում: