|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ստամբուլի ծանր հանցագործությունների 10-րդ դատարանը Թուրքիայի զինված ուժերի 6 գեներալի, նաեւ մեկ ծովակալի ու գնդապետի ձերբակալության թույլտվություն է տվել: Բարձրաստիճան զինվորականները մեղադրվում են պետական հեղաշրջման «Բալյոզ» ծրագրին մասնակցելու մեջ. տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները:
Առաջին անգամ «Բալյոզ» ծրագրի մասին հիշատակվել է կառավարամետ «Թարաֆ» թերթում անցյալ տարվա փետրվարին: Ըստ հեղաշրջման ծրագրի` նախատեսվում էր ապակայունացնել վիճակը Թուրքիայի խոշոր քաղաքներում` պայթյուններ կազմակերպելու, Էգեյան ծովում մի քանի թուրքական կործանիչներ ոչնչացնելու (այնուհետեւ մեղքը գցվելու էր Հունաստանի վրա), երկրի ռազմական թանգարանը գրավելու միջոցով:
Ըստ «Թարաֆի»` ծրագրի համահեղինակներից մեկը գեներալ Չեթին Դողանն է, որը չի հերքում, որ նման ծրագիր գոյություն ունի, սակայն հայտարարում է, որ այն մշակվել է «բացառապես ուսումնական նպատակներով` ռազմական խաղերի անցկացման համար»: