|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իսպանացի 20-ամյա դարպասապահ Դավիդ Դե Խեան, հաջողությամբ անցնելով բուժհետազոտությունը, իր ստորագրությունն է դրել «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկած 5 տարվա պայմանագրի տակ:
«Ատլետիկո» Մադրիդի նախկին դարպասապահը եկել է փոխարինելու կարիերան ավարտած Էդվին Վան Դեր Սարին:
Ֆերգյուսոնը Դավիդին հետևում էր արդեն մի քանի տարի և հիմա վերջապես հասավ իր նպատակին:
Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդի» այս տրանսֆերային պատուհանում արդեն 3-րդ նորեկն է: Մինչ այս մանխունիա էին տեղափոխվել Էշլի Յանգը և Ֆիլ Ջոնսը: