|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երեկ Գլենդելում մահացել է սփյուռքահայ հայտնի երգիչ Փոլ Բաղդադլյանը:
Facebook սոցիալական ցանցը ողողված է երկրպագուների ցավակցական երկտողերով եւ Փոլի լուսանկարներով:
1953 թվականին Հալեպում ծնված երգիչը երիտասարդության շրջանում տեղափոխվել է Միացյալ Նահանգներ եւ հենց այնտեղ էլ սկսել երգչի կարիերան:
Կարճ ժամանակ անց նրա ձայներիզներն արդեն վաճառվում էին հայաշատ տարբեր գաղութներում` Մերձավոր Արեւելքում, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: Նրա երգերը լավ են հիշում հատկապես 1970-1980-ականների սերունդները: