|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուանդայի կանանց հարցերի եւ ընտանեկան հարաբերությունների նախկին նախարար, 65-ամյա Փոլին Նիրամասուհուկուն մեղադրվում է իր երկրում ցեղասպանություն իրականացնելու եւ զինվորներին բռնաբարության թույլտվություն տալու մեջ: Նրան սպառնում է ցմահ բանտարկություն. հայտնում է BBC-ն:
Մեղադրյալի աթոռին են նաեւ նրա որդին եւ 4 այլ նախկին պաշտոնյաներ:
1994 թվականին Ռուանդայի ժամանակավոր կառավարության թողտվությամբ բանակը եւ աշխարհազորը ոչնչացրել են ազգային փոքրամասնություն կազմող թութսիների մոտ 800.000 ներկայացուցիչ: