|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել Էջմիածնում: Ծեծվել է Վարդան Սախկալյանը, ով ստացել է մարմնական վնասվածքներ:
Թերթի տեղեկություններով` 25-ամյա տղային ծեծել են գեներալ Մանվելի մարդիկ: Վեճի պատճառը եղել է համայնքային ենթակայության հանրակացարանի շենքը, որտեղ ծեծվողի հայրը` գործարար Էդիկ Սախկալյանը, փորձել է կոսմետիկ նորոգում անել:
Ոստիկանությունում հաստատեցին, որ նման դեպք է կատարվել, ու սկսվել է նախաքննություն: Այլ տեղեկություններ մեզ չտրամադրեցին:
Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը գեներալ Մանվելի որդին է: