|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջը «գրոհել» էին երեւանցիները` պահանջելով դադարեցնել Նոր Նորքի Վիշապների այգում ընթացող շինարարությունը:
Նրանք հասան իրենց նպատակին: Քաղաքապետարանի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը պաշտոնական հայտարարություն է տեղադրել, որում նշված է, որ այգում կառուցապատողի կողմից նախաձեռնված շինարարական նախապատրաստական աշխատանքները դադարեցված են, քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները իրավիճակը վերահսկում են:
«Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի կողմից հարցն ուսումնասիրվում է կառուցապատողի հետ` փոխհամաձայնեցված լուծումներ գտնելու համար՝ ի նպաստ այգու պահպանմանը»,- նշված է հայտարարության մեջ: