|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Լատվիայում անցկացվող «Ամբերսթար» երաժշտական հեռուստատեսային մրցույթ-փառատոնին (հիմնադիրներն են Ռայմոնդ Պաուլսը եւ հայտնի դերասանուհի Վիա Արտմանեն) այս տարի Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էր երգչուհի, հեղինակ-կատարող Վարդուհի Դավթյանը՝ Վական: Փառատոնի մրցութային մասը կայացավ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Գրան պրի գլխավոր մրցանակին արժանացավ Հայաստանի ներկայացուցիչը՝ Վական` «Օրիգինալ երգ» անվանակարգում:
Նա կատարեց փոփ-ռոք ոճում «Քոնն եմ» երգը, որի հեղինակն է Սերգեյ Գրիգորյանը:
Մրցութային երեք օրվա ընթացքում Հայաստանի ներկայացուցիչը ֆավորիտների շարքում էր: Մրցույթին մասնակցում էին տասնվեց երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Վրաստանից եւ Ադրբեջանից; Ադրբեջանական պատվիրակությունը առաջին օրն իսկ լքեց մրցույթը եւ հեռացավ: