|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վրաստանի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչները հայտնի դերասան եւ երգիչ Վախթանգ Կիկաբիձեին են ուղարկել ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի լուսանկարը. տեղեկացնում է Regnum գործակալությունը:
Կուսակցության գլխավոր քարտուղար Սոսո Շատբերաշվիլին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ դերասանը սխալվում է` ասելով, թե «Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին Աստված է ուղարկել»:
«Այդ բռնակալին մեզ ուղարկել է ոչ թե Աստված, այլ Քըրք Քըրքորյանը»,- պնդել է ընդդիմադիր գործիչը` հավելելով, որ Սահակաշվիլին «Աստվածածնի երկիրը» քայքայելու առաջադրանք է ստացել, ինչ էլ հաղոջությամբ իրականացնում է` Գոդերձինյան կիրճում թունել կառուցելով:
Լեյբորիստները ենթադրում են, որ այդ թունելը կատարելու է նույն դերը, ինչ ժամանակին Ռոքի կիրճը` օգնելու է Վրաստանից անջատել նրա հարավային մասը: