|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան սպառնում է բողոք ներկայացնել ՖԻՖԱ-ին «Չելսիի» դեմ, եթե լոնդոնյան ակումբը չդադարի հետապնդել այդ երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկին:
«Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ «Չելսին» ձեռք է բերել գործող պայմանագրեր ունեցող ֆուտբոլիստների, եթե նման բան կրկնվի, մենք բողոքով կդիմենք ՖԻՖԱ»,- ասել է ԹՖՖ նախագահ Մահմուտ Օզգեները:
Իհարկե, Թուրքիան վախենում է կորցնել Հիդինկին: Գուցե Աբրամովիչը մարզչին ձեռք բերելու դեպքում համաձայնի նաև վերջինիս հասանելիք տուգանքը տալ, քանի որ Հիդինկը վաղաժամկետ հավաքականը լքելու համար ստիպված կլինի պայմանագրով նշված գումարը վճարել: