|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը դռները չի փակի սիրիացի փախստականների առջեւ:
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, հայտարարությունն արվել է այն ֆոնին, երբ անցյալ գիշեր մոտ 120 սիրիացիներ, հիմնականում` կանայք եւ երեխաներ, անցել են երկու երկրների սահմանը եւ ճամբարել թուրքական տարածքում:
Էրդողանը մամուլի ասուլիս է հրավիրել եւ կոչ արել Բաշար Ասադի կառավարությանը` հանդուրժողականություն ցուցաբերել սեփական քաղաքացիների նկատմամբ: Նա նաեւ հավելել է, որ ուշադիր հետեւում է հարեւան երկրում կատարվող իրադարձություններին: