|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հետք»-ի ընթերցողներից մեկը Ֆրանսիայից հետաքրքիր մանրամասներ է ուղարկել ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի` այդ երկրում ձեռք բերած ունեցվածքի մասին:
Փաստորեն, հայ պատգամավորի վիլլան գտնվում է Փարիզի Marnes-la-Coquette արվարձանում, որտեղ, ըստ Վիճակագրության եւ տնտեսական հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտի, ամենաթանկ անշարժ գույքն է:
«Տիգրանի տունն ամենաճոխ տարածքում է‘ Parc Privé de Marnes թաղամասում, եւ նրա հարեւաններն են Քաթարի էմիրը եւ հայտնի երգիչ Ջոնի Հոլիդեյը»,- հաղորդել է թերթի ընթերցողը:
Նա նաեւ տեղեկացրել է, որ «Հետք»-ի տվյալները Արզաքանցյանի վիլլայի գնի մասին նվազեցված են. այն արժե ոչ թե 2 միլիոն եվրո, այլ 7,6 միլիոն: