|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիան շնորհակալություն է հայտնում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերի համար. ըստ 1news.az-ի` լրագրողներին հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը:
Ըստ դեսպանի` Թուրքիան հույս ունի, որ Կազանում ՌԴ նախագահի միջնորդությամբ կայանալիք հանդիպման ժամանակ կողմերն ինչ-որ համաձայնության կհանգեն: Նա հավելել է, որ հիմնախնդրի կարգավորման համար հատկացված ժամկետն արդեն սպառվել է, եւ այն վերջապես պետք է լուծում ստանա: