|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արցախի կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել տնտեսական զարգացման նախարարի ներկայացրած՝ ՏՏ ոլորտի կադրերի ուսուցմանը, վերապատրաստմանը, ցուցահանդեսների, համաժողովների կազմակերպմանն աջակցություն ցուցաբերելու կարգը։
Ըստ կարգի` կադրերի ուսուցման եւ վերապատրաստման աշխատանքներին ուղղված գումարը 2011 թվականի համար սահմանվում է 4 միլիոն դրամ։ Աջակցություն կցուցաբերվի նաեւ ՏՏ ոլորտին նվիրված համաժողով, ցուցահանդես կամ նմանատիպ այլ միջոցառում կազմակերպելու նպատակ ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց։