|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ֆրանսիայի Սենատը հավանաբար հաշվի է առել, որ Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենք ընդունելը լավագույն տարբերակը չէ` ժխտումը դատապարտելու համար. համոզված է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հիշեցրեց, որ Ֆրանսիան առաջին երկրներից էր, որն առանց երկմտանքի օրենքի ուժով ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող իրողությունը:
Թեեւ դեսպան նշեց, որ ինքը` որպես Ֆրանսիայի գործադիր մարմնի ներկայացուցիչ, իրավունք չունի մեկնաբանելու օրենսդիր մարմնի գործունեությունը, այնուհանդերձ, նշեց, որ հավանաբար Սենատը համարել է, որ առանց դրա էլ կան բավականաչափ միջոցներ` հետապնդելու Հայոց ցեղասպանության ժխտման ցանկացած դեպք:
«Արդարադատության նախարարը հստակ հանձնարարականներ է տվել` խստորեն հետապնդել Հայոց ցեղասպանության ժխտման ցանկացած դեպք»,- ասաց Անրի Ռենոն: