|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Նախկին Հարավսլավիայում իրագործած ռազմական հանցագործությունների, ցեղասպանության եւ մարդկության դեմ ոճրագործությունների համար վերջերս ձերբակալված Ռադկո Մլադիչի կողմնակիցները երեկ ցույցեր են անցկացրել Սերբիայում:
Մայրաքաղաք Բելգրադում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանության միջեւ, որոնց հետեւանքով 20 հոգի վիրավորվել է, 200 մարդ` ձերբակալվել:
Լազարեւոյում, որտեղ ձերբակալվել էր Մլադիչը, նույնպես բողոքի ակցիաներ են եղել: Այստեղ ցուցարարներն աղոթել են «հերոս» Մլադիչի համար. տեղեկացնում է CNN-ը: