|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարեց, թե համաներումն ուժի մեջ է մտնելու հայտարարման պահից հետո` 24 ժամվա ընթացքում: Սակայն հապճեպ ընդունված համաներման կատարումը հատուկ ընթացակարգ է պահանջում, եւ ինչպես տեղի էր ունեցել նախորդ համաներումների ժամանակ, արդարադատության նախարարությունում պետք է ստեղծվեր հատուկ հանձնաժողով, որն անհատապես կուսումնասիրեր յուրաքանչյուր գործ:
Առայժմ պարզ չէ, թե ինչ ընթացակարգով է իրականացվելու համաներման գործընթացը: Եթե այն, իրոք, կատարվի գործող պահանջի համաձայն, ապա ազատ արձակման գործընթացը կարող է ձգձգվել մինչեւ հունիսի առաջին տասնօրյակը:
Հաշվի առնելով սեղծված իրավիճակը` արդարադատության նախարարությունում մտմտում են` հապճեպ նոր` պարզեցված ընթացակարգ սահմանել: