|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հանգստյան օրերին Youtube կայքում եւ Facebook սոցիալական ցանցում տարածվել են մարտիմեկյան իրադարձություններին առնչվող նոր կադրեր, որոնք մինչ այդ չէին հրապարակվել:
«Ահա, թե ինչպես են կրակում 2008 թվականի մարտի 1-ին» վերնագրով եւ 47 վայրկյան տեւողությամբ տեսանյութում հստակ երեւում է, թե ինչպես են ջրցան մեքենայի կողքին խմբված ոստիկանական համազգեստով մի քանի տասնյակ անձինք կրակոցներ արձակում, սակայն ոչ թե դեպի վերեւ, այսինքն` օդ, ինչպես մինչ այժմ պնդել են իշխանական տարբեր օղակների ներկայացուցիչները, այլ հորիզոնական ուղղությամբ, այսինքն` դիմահար կրակոցներ են արձակում ցուցարարների ուղղությամբ: