|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Մեզ հասած տեղեկություններով` Արեւմուտքը Հայաստանի իշխանության առաջ հստակ պահանջ է դրել, որ ՀՀ հաջորդ խորհրդարանում չպետք է լինեն քրեական տարրերի հետ այս կամ այն կերպ ասոցացվող պատգամավորներ, ովքեր բիզնես կապերով կամ այլ կերպ սերտաճած են կրիմինալի հետ:
Որոշ տեղեկություններով` այս ցանկությունը ձեւակերպվել է ժամանակ առաջ եւ պարբերաբար հիշեցվում է ՀՀ բարձր իշխանության հետ հանդիպումների ժամանակ: Հակառակ պարագայում Արեւմուտքը կարող է կասկածի տակ առնել ընտրությունների արդար ընթացքը:
Ի դեպ, ՀՀ իշխանությունն այս առթիվ լուրջ խնդրի առաջ է, քանի որ կրիմինալի հետ ասոցացվող խորհրդարանականների պակաս ՀՀԿ-ում չկա: ԲՀԿ-ում նույնպես կան քրեական անցյալ ունեցող ու այժմ նրանց հետ ասոցացվող պատգամավորներ: